ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի- Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Բեռնատարների երթևեկությունը հունվարի 20-ի երեկոյան արգելափակվել էր ձնաբքի և ցածր հորիզոնական տեսանելիության պատճառով:
«Վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ճանապարհը բացվել էր թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետի ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):