ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Հունվարի 21-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ Թթուջուր-Նավուր, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցոդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն` Գնդեվազ-Ջերմուկ հատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։