Իսպանիայում երկու օրում երկրորդ ողբերգական պատահարն է տեղի ունեցել երկաթուղում։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Մեծ արագությամբ ընթացող գնացքը Բարսելոնայում բախվել է հորդառատ անձրևի պատճառով փլուզված հենապատին։
Գնացքի մեքենավարը տեղում մահացել է, ավելի քան 37 մարդ վնասվածքներ է ստացել, շատերը` ծայրահեղ ծանր վիճակում են։
Փրկարարները տուժածներին դուրս բերելու համար ստիպված են եղել մասերի բաժանել վագոնը։