ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ձյուն կգա նաև Երևանում։ Այսօր ձյուն է կանխատեսվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից -2, գիշերը` -8-ից -10 աստիճանի սահմաններում։