Իրկուտսկի մարզում ահաբեկչական հարձակման նախապատրաստման և ենթակառուցվածքային օբյեկտի հրկիզման մեջ կասկածվող անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով՝ անհայտ անձը կապ է հաստատել 18-ամյա տղայի հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական մոնիթորինգի կազմակերպության աշխատակից։ Անծանոթը համոզել է երիտասարդին ապահովել նրա հաշիվների անվտանգությունը։ Տուժածը վերցրել է տատիկի խնայողությունները և փոխանցել նշված հաշվին։
«Այնուհետև զանգ է ստացվել ԱԴԾ կեղծ աշխատակցից, որը հայտնել է, որ փոխանցումը գնացել է ուկրաինական բանակի ֆինանսավորման վրա։ Պատասխանատվությունից խուսափելու համար խաբեբան առաջարկել է մասնակցել ենթակառուցվածքային օբյեկտի հրկիզման հետ կապված հատուկ միջոցառմանը», – հայտարարել է Վոլկը։
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։ Կասկածյալը կալանավորվել։ Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։