ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 19-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 19–ի ցերեկը կգրանցվի -1...-3 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 3-5 աստիճան ցուրտ։