Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ

Օպերլիազորներին հնարավոր է եղել ձերբակալել գաղտնի քննչական գործողությունների արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ»,- տեղեկացրին կոմիտեից` նշելով, որ օպերլիազորները ձերբակալվել են հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։

Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ։
Կաշառքի գործ. Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից է կալանավորվել