ՀՀ նախկին ոստիկանապես Վալերի Օսիպյանն ու նրա կինը դատախազություն են հրավիրվել

Նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կնոջը՝ Լուսինե Թադևոսյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակված են azdarar.am-ում։
Նրանք ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան այսօր՝ հունվարի 19-ին` 17։00-ից հետո։
Վարչությունում նրանց կներկայացվեն իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։
Ըստ ծանուցագրերի՝ նրանք տեղում կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ նշանակվեց 2018թ․ հեղափոխությունից հետո և պաշտոնավարեց մինչև 2019թ․ սեպտեմբերի 18-ը։ Ազատվելով պաշտոնից՝ նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 1 ամսից էլ քիչ մնաց այս պաշտոնում։ 2020թ․-ից Օսիպյանին տեսախցիկները պարբերաբար ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած տարբեր հանրահավաքների ժամանակ։