Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ՆԳՆ

ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհը, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ, ձյուն), Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։