ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Արագածոտնի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ։
Դեպքի վայր է ժամանել Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում են։