Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի տարածքով

Ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով, այնուհետև վերադարձել է հայկական տարածքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական «Silk Way» բեռնատար ավիաընկերության ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի օդային տարածքով: «Silk Way»–ն առավել հայտնի է որպես դեպի Ադրբեջան զենք փոխադրող ավիաընկերություն։
Օրերս Sputnik Արմենիայի լրագրողը Հայաստանի օդային տարածքով նման թռիչքներից մեկն արձանագրել է «Flightradar24» հարթակում։
Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռչում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
Ադրբեջանական Silk Way–ի ԻԼ-76 –ի անցում ՀՀ տարածքով. նկար «Հետպատերազմ» տելեգրամ–ալիքի
Sputnik Արմենիային «Հայաէրոնավիգացիայից» հաստատել են, որ հայկական տարածքով նման թռիչք իրականացվել է։ Ավելին, այստեղից հայտնել են, որ սա առաջին չվերթը չէ` նման թռիչքներ գրանցվել են նաև 2025 թվականին՝ կապված եղանակային բարդ պայմանների հետ։
Նշենք, որ ադրբեջանական «Silk Way» ընկերությունը հաճախ օգտագործվում է Ադրբեջան զենք–զինամթերք մատակարարելու, ինչպես նաև Բաքվի և Նախիջևանի միջև ռազմական նշանակության չվերթեր իրականացնելու համար:
Մատակարարումների որոշ ուղղությունների մասին գրել էինք Sputnik Արմենիայի նախորդ հրապարակման մեջ։