ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչություններ է կանխել Խաբարովսկի երկրամասում և Կաբարդինո-Բալկարիայում

Ապացուցողական բազա հավաքագրելու և ամրագրելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել Խաբարովսկի երկրամասում և Կաբարդինո-Բալկարիայում։
Ձերբակալվել է 2 անձ`Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի մի քաղաքացի, որը ծրագրում էր վարչական շենք հրկիզել Խաբարովսկի երկրամասում, և Կաբարդինո-Բալկարիայի 16-ամյա մի բնակիչ, որը ոստիկանության աշխատակիցների դեմ մահափորձ էր նախապատրաստում Նալչիկում:
Ռուսաստանի ԱԴԾ-ն Ադիգեայի դպրոցներից մեկում ահաբեկչություն է կանխել
Իրավապահները պարզել են, որ 16-ամյա տղան 2025 թվականի հոկտեմբերին ահաբեկչական կազմակերպության է միացել և պատրաստվում էր ահաբեկչական հարձակում իրականացնել` իր ղեկավարի հրահանգներին հետևելով։ Մեղադրյալը պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ է ձեռք բերել և անհրաժեշտ հրահանգները գտել է բաց աղբյուրներից։
Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Պերմի երկրամասում. տեսանյութ