ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։ Նա 55 տարեկան էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամյանը սրտի հետ կապված լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։
Զառա Արամյանի ամուսինը` Արտաշես Գասպարյանը, ԶԼՄ–ների հետ զրույցում ասել էր, որ կինը շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Նա նշել էր, որ իրենց հույսը միայն Աստծո կամքն է, որ դերասանուհին կարողանա դուրս գալ այդ վիճակից։