Բախվել են «ԳԱԶ 69»-ը և Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազելը». 8 տուժած կա

Տուժածներին տեղափոխել են բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենան և Արթիկ-Երևան երթուղու «Գազելը», բախման հետևանքով 8 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 12։30-ի սահմաններում Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում։ Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում։ Տուժածներին տեղափոխել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց