ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան գործով 1 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք` Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հայտնաբերվել է հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում։