«Ռոսկոսմոսը» Պուտինին կներկայացնի ԱԹՍ-ներին ազդանշան փոխանցող լայնաշերտ կապի համակարգը

Համակարգը ստեղծվում է մասնավոր ներդրողների միջոցներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել Ռուսաստանի բյուջեի ծանրաբեռնվածությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Ռոսկոսմոսը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կներկայացնի լայնաշերտ կապի համակարգը, որը նախատեսված է վերգետնյա ցանցերի ծածկույթից դուրս գտնվող անօդաչու թռչող սարքերին ազդանշան փոխանցելու համար։ Այս մասին ասել է պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Բականովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք այսօր նախագահին ցույց կտանք լայնաշերտ կապը, որպեսզի վերգետնյա ցանցերի ծածկույթի գոտիներից դուրս հնարավոր լինի ազդանշանը փոխանցել անօդաչու ավիացիային», - հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը:
Նա հավելել է, որ համակարգը ստեղծվում է մասնավոր ներդրողների հաշվին, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել Ռուսաստանի բյուջեի ծանրաբեռնվածությունը:
«Ռոսկոսմոսն» ու NASA-ն պայմանավորվել են մինչև 2028 թվականը ՄՏԿ-ի շահագործման մասին