Այսօր տեղափոխության ժամանակ դիպչելով օդով անցնող ճոպանին՝ վթարվել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի է ենթարկվել «Յանգշուֆ» բազմաթիրախային ուղղաթիռը (ամերիկյան «UH-60 Black Hawk»ուղղաթիռի իսրայելական մոդիֆիկացիան), որն այս շաբաթ ավելի վաղ եղանակային պայմանների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել և պետք է տեղափոխվեր:
«Այսօր առավոտյան ուղղաթիռի տեղափոխման ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել. անսարք ուղղաթիռը պոկվել է տեղափոխող ուղղաթիռից և վթարի ենթարկվել: Զոհեր չկան», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Տոմեր Բարը կարգադրել է միջադեպը հետաքննելու համար ստեղծել ռազմական քննիչ հանձնաժողով: