ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա զոհ և վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Մահացածը «Toyota»-ի վարորդի մայրն է»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։