Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։