Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Ուկրաինայում կարգավորման գործընթացն արգելակում է Զելենսկին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ Վլադիմիր Զելենսկին է արգելակում Ուկրաինայում կարգավորման գործընթացը։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կիևի իրավիճակը կարգավորման գործընթացի հարցում օրեցօր վատթարանում է, ժամանակն է, որ Զելենսկին որոշում կայացնի։
Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար. ԶԼՄ-ներ
Նա նաև հայտնել է, որ Պուտինն այսօր Կրեմլում ելույթ կունենա նորանշանակ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ելույթը նվիրված կլինի արտաքին քաղաքականության հիմնական հարցերին։
Հիշեցնենք` հունվարի 15–ին Սպիտակ տան ղեկավարը «Reuters»-ին ասել էր, որ Մոսկվան պատրաստ է գործարք կնքել, և որ Զելենսկին է մեղավոր հակամարտության կարգավորման ձգձգումների համար։ Bloomberg-ը երեկ հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է ՌԴ այցելել հունվարին։
Պարբերականի տվյալներով՝ նախատեսվում է քննարկել Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման նախագծերը։
ԱՄՆ–ն Ուկրաինայի կարգավորմանը մոտ է ավելի, քան երբևէ. ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ