ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ 2 մեքենա կստանա

Մեքենաների հանձնում–ընդունումը կիրականացվի երկամսյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2024 թ. արտադրության երկու տրանսպորտային միջոց՝ ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ (յուրաքանչյուրը` 20 մլն դրամ), հետ կվերցվի կոմիտեից և կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կիրականացվի այս տրանսպորտային միջոցների հանձնում–ընդունում` պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջոցների հաշվին։
ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան