ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 15-ի առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն, հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 15–ի ցերեկը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -4...-6 աստիճան։