Անհրաժեշտության դեպքում կոնսուլտացիներ կանենք. Փաշինյանը` Թրամփի որոշման մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի հետ առևտուր անող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը դեռ ծանոթ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման տեքստին։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թրամփը հունվարի 14-ին հայտարարել է` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։
«Տեքստի բովանդակությանը ծանոթանալուց հետո ըստ անհրաժեշտության` կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր պատեհ գործընկերների հետ»,– տեղեկացրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և իր ստորագրած հայտարարությամբ վերահաստատել են նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ, իսկ հետագայում` 3 մլրդ ԱՄՆ դոլարի։