ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կկարողանանք ստորագրել»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այս պահին փաստաթուղթը դեռ պատրաստման ընթացքի մեջ է։ Հույս հայտնեց, որ փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Նա հավելեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում է։ Պետք է հասնել նրան, որ երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատման նախագիծն իրականացվի՝ Ջուլֆա-Նախիջևան և վերջնակետը՝ Երևան։
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է կարողանալ հասցնել այն կետին, որ լինի համատեղ արտադրություն և ազատ առևտրի գոտիներ ստեղծվեն։