ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։ Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված` առավոտյան հանրապետության ավտոճանապրահներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում հունվարի 14-ի առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 14–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -3...-5 աստիճան։