Իրանին հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնի սպառնալիքներն անթույլատրելի են. ՌԴ ԱԳՆ

2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու մասին Վաշինգտոնից հնչող սպառնալիքներն անթույլատրելի են:
«Կտրականապես անթույլատրելի են Իսլամական Հանրապետության տարածքին նոր ռազմական հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնից հնչող սպառնալիքները», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան կրկնելու նպատակով դրսից ներմուծված անկարգությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերը հղի են լուրջ հետևանքներով։ Գերատեսչությունը նշել է, որ նման գործողությունները կարող են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում ու վնաս հասցնել համաշխարհային անվտանգությանը:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին