Կամչատկայի երկրամասը թաղվել է ձյան մեջ։ Առատ ձյան և ուժգին քամու պատճառով տարածաշրջանում դադարեցվել է ավիահաղորդակցությունը, չեղարկվել են ավտոբուսային ուղերթերը, փակվել են առանցքային մայրուղիները:
Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման: Լեռներում ձնահյուսի վտանգ է հայտարարվել։
Շենքերի մուտքերն արգելափակվել են, մարդիկ փորձում են բահերով ճանապարհ բացել։