Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփման հնարավորութունը բաց է. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ
Բաղային նշել է, որ անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղերձների փոխանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև հաղորդակցության հնարավորությունը բաց է մնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև առկա կապի հնարավորությունը բաց է։ Անհրաժեշտության դեպքում տեղի է ունենում ուղերձների փոխանակում», - նրա խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բաղային հիշեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև կապի ևս մեկ գործող միջոցի մասին.դա Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատունն է:
Ավելի վաղ, Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ազատության, և ԱՄՆ-ն պատրաստ է «օգնել»: Նա նաև բազմիցս հայտարարել է Իրանին ուժեղ հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե այնտեղ ցուցարարներ զոհվեն:
Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ և մանրածախ գների աճն էին։ Սոցիալական ցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների տեսանյութերը: