Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Պերմի երկրամասում. տեսանյութ

Իրավապահները խուզարկության արդյունքում հայտնաբերել և առգրավել են 10 կգ պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ:
Sputnik
Պերմի երկրամասում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված ահաբեկչություն է կանխվել, որը նախատեսել էին իրականացնել Չուսովոյի երկաթուղային կամրջի վրա, Չուսովոյի բնակիչ է ձերբակալվել: Տեղեկությունը հայտնումէ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն Ռոսգվարդիայի աջակցությամբ Սվերդլովսկի երկաթուղու Չուսովոյի երկաթուղային կամրջի վրա կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրած ահաբեկչական հարձակումը։ Իրականացրած միջոցառումների արդյունքում Պերմի երկրամասի Չուսովոյ քաղաքում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել (1972 թվականին ծնված): Նա հայտնել է, որ լինելով «Telegram» մեսենջերի օգտատեր` հեռախոսային խաբեբաների ազդեցության տակ 350 000 ռուբլի է փոխանցել «անվտանգ հաշիվների» վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տվյալներով՝ չարագործների հրահանգով, որոնք ներկայացել են որպես իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցներ, գումարը վերադարձնելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով նա ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել՝ Պերմի երկրամասում տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների հակաահաբեկչական անվտանգության ընթացիկ ստուգման շրջանակում ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով։
Լրտեսության և ահաբեկչության կոչերի համար կին է ձերբակալվել. ԱԴԾ
Նշվում է, որ քաղաքացու բնակության հասցեում հայտնաբերվել և առգրավվել է 10 կգ պայթուցիկ նյութ, պայթուցիկ սարքեր պատրաստելու բաղադրիչներ, ինչպես նաև տեսախցիկներ, որոնք նախատեսված են եղել երկաթուղային կամուրջը դիտարկելու համար։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածով։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում։
Ռուսաստանի ԱԴԾ-ն Ադիգեայի դպրոցներից մեկում ահաբեկչություն է կանխել