Մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։ Նա 94 տարեկան էր։
Այդ մասին նշված է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին, ժամը 17. 00-ին։
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը ժամը 13.00-ին։