«Մահացե՞լ է» հավելվածը` միայնակ մարդկանց համար, դարձել է չինական առցանց հարթակի առաջատարը

Հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդրով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Մահացե՞լ է» հավելվածը նրանց համար է, ովքեր միայնակ են ապրում։ Չինաստանում նման մարդկանց մեծ քանակով պայմանավորված՝ հավելվածը զբաղեցրել է երկրի առցանց հարթակի վճարովի հավելվածների վարկանիշի առաջին տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Գործակալությունը բերում է 2020 թվականի մարդահամարի տվյալները, ըստ որոնց՝ Չինաստանում կա ավելի քան 125 միլիոն տնային տնտեսություն, որտեղ ապրում է մեկ մարդ:
««Սիլեմե՞» («Մահացե՞լ է» -խմբ.) ծրագիրը վճարովի հավելվածների վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը», - ասված է «Սինհուա»-յի հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով` ծրագրի արժեքը կազմում է 8 յուան (1,15 ԱՄՆ դոլար)։ Ծառայությունն անվտանգության միջոց է միայնակ ապրողների համար։ Արտակարգ իրավիճակի դեպքում, եթե օգտագործողի ներկայությունը հավելվածում մի քանի օր չի արձանագրվում, համակարգն ավտոմատ ծանուցում է ուղարկում նշված անձանց էլեկտրոնային փոստերին:
«Սինհուա»-ն պարզաբանում է, որ ծրագրավորողները հեռանկարում նախատեսում են ընդլայնել գործառույթները` մասնավորապես ավելացնելով SMS-ծանուցումներ։
Գործակալությունը նշել է, որ հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդիրներով։
Ինչպես պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, «Մահացե՞լ է» հավելվածը հասանելի է նաև առցանց հարթակի ռուսաստանյան հատվածում՝ անգլերեն լեզվով և արժե 99 ռուբլի։