Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար

Այս պահի դրությամբ երթևեկությունը փակ է բերնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստան – Ռուսաստան ուղղությամբ բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը սահմանափակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սահմանափակումները դեռ ուժի մեջ են բեռնատար տրանսորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Վրաստանը հետաձգել է Վերին Լարս տանող թունելի շինարարության ավարտի ժամկետը