ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Եղվարդում խոշոր վթարի հետևանքով տուժած Հնդկաստանի քաղաքացիներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնել ենք, հունվարի 9–ին Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել էին «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Տուժել էր Հնդկաստանի 3 քաղաքացի, որոնց տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ։
«Հունվարի 12-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ ըստ կայքի՝ ճանապարհին մերկասառույց է եղել։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։