MMA մարտիկ Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել, այս անգամ Real American Freestyle 5 մրցաշարում` ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում:
Ծառուկյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող՝ PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերն էր:
Գոտեմարտում հայ մարզիկը առավելության է հասել խոշոր ` 10։0 հաշվով։
Գոտեմարտը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում:
Նշենք, որ Ծառուկյանը 29 տարեկան է։ Հունվարին նա պետք է մենամարտեր ռուսաստանցի Իսլամ Մախաչովի դեմ` թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար, սակայն դուրս է եկել վնասվածքի պատճառով:
Ընդհանուր առմամբ, նա MMA-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։ UFC-ի քաշային կարգից անկախ վարկանիշում (P4P) նա զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: