Վթար Երևանի Նալբանդյան–Արամի փողոցների խաչմերուկում. «Օպելը» գլխիվայր շրջվել է

«Պորշ» մակնիշի մեքենան բախվել է «Օպելին», այլնուհետև կայանված մեկ այլ մեքենայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Երևանի Նալբանդյան–Արամի փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Պորշ» մակնիշի մեքենան Արամի փողոցից դեպի Նալբանդյան ընթանալիս հարվածել է «Օպել»-ին, որն ընթանում էր դեպի Սախարովի հրապարակ: Բախման հետևանքով «Օպելը» հայտնվել է Նալբանդյանի հանդիպակաց հատվածում՝ գլխիվայր շրջված: Վթարի ընթացքում «Պորշը»ը հարվածել է նաև կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի:
Խոշոր վթար Եղվարդում․ տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ են
Դեպքի վայրում են պարեկային ծառայության աշխատակիցները և շտապօգնությունը։ Վթարի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: