ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Փրկարարները հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ի 08։00-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել ավելի քան 50 տրանսպորտային միջոց և 80 քաղաքացու: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փրկարարներն օգնում են հանել արգելափակված մեքենաները
«Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և 84 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Փրկարարներն օգնում են հանել արգելափակված մեքենաները
Նշվում է, որ փրկարարներն այդ գործողություններն իրականացրել են ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով:
Փրկարարներն օգնում են հանել արգելափակված մեքենաները
Հիշեցենք, որ օդերևութաբանների խանխատեսումներով` Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին գոտիներում այսօր սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։