Լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն. եղանակի տեսություն

Ձյուն. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հունվարի 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 10-ի ցերեկը կլինի +3...+5 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։
Վերջին 2 օրը ՀՀ-ում օդի ջերմաստիճանը բարձրացել է 16-20 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում