ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանում ցուցարարները գիշերը հրդեհել են Քերեջի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ–ները։ Նրանք նաև հրդեհել են մայրաքաղաքի մզկիթը։
Կադրերը տարածվում են տեղի սոցիալական ցանցերում՝ չնայած երկրում գրեթե երկու օր ինտերնետային կապը սահմանափակված է։
Այրվող մզկիթը
© Photo : соцсети
Բողոքի ակցիաների ֆոնին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է արել իրանցիներին ավելի լայնամասշտաբ ակցիաներ անել՝ «ռեժիմն ավելի թուլացնելու համար»։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։