Ձյանը զուգահեռ` օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Հունվարի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 9–ի ցերեկը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...+1 աստիճան։