ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարությունից Spitnik Արմենիային հայտնեցին, որ 3 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։
«Երեք անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,– նշեցին ՆԳՆ–ից։
Լրագրող Վահե Մակարյանի տեղեկություններով` վիճաբանության մասնակիցները միմյանց վրա են հարձակվել շամփուրով։
Լրագրողին նաև հայտնի է դարձել, որ վիրավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է: