Հալեպում բախումները սաստկացել են. ԶԼՄ

Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայերի տներ են վնասվել, բայց զոհեր և վիրավորներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքում բախումները սաստկացել են սիրիական բանակի հայտարարած ժամին։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» թերթը։
Պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հալեպի ռազմական գործողությունների գրասենյակը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերի բնակիչներին հորդորել է մինչև ժամը 13։00-ն լքել տները` անվտանգության նկատառումներից ելնելով:
«Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել։ Այժմ երկնքում հնչում են փամփուշտների և պայթյունների ձայներ»,– գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` անցած գիշեր Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայերի տներ են վնասվել, բայց զոհեր և վիրավորներ չկան։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:
Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև: