ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու գործողության հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։
Պարբերականի տվյալներով՝ մեծ մասը զոհվել է Կարակասի նստավայրում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է 67 զոհի մասին, այլ գնահատականներով` 75-80 մարդ է մահացել: Զոհերի թվում վենեսուելացի և կուբացի զինվորականներ են, ինչպես նաև խաղաղ բնակիչներ։
Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել:
Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին Ազգային ժողովում երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: