ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ի ցերեկը կբարձրանա 3-5, գիշերը՝ 16-20 աստիճանով (Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով)։
Երևանում hունվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 0-2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։