ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնային տարբերակ է Գրենլանդիայի գնումը, ոչ թե ռազմական միջամտությունը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:
«Թրամփի վարչակազմի կոշտ հռետորաբանությունն ուղղված է Դանիայի վրա ճնշում գործադրելուն՝ բանակցություններ սկսելու նպատակով, այլ ոչ թե ռազմական ներխուժում նախապատրաստելուն», - թերթը մեջբերել է Ռուբիոյի հայտարարությունը, որը նա արել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը:
Նիստը նվիրված է եղել Վենեսուելայում ռազմական գործողությանը, սակայն դեմոկրատների առաջնորդ, Նյու Յորքից սենատոր Չակ Շումերը հետաքրքրվել է, թե արդյոք վարչակազմը դիտարկում է այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մեքսիկայում կամ Գրենլանդիայում ուժ կիրառելու հնարավորությունը: Ինչպես նշում է թերթը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին կտրուկ հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես անխուսափելի միջամտության նշան՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը մնում է կղզին Դանիայից գնելու հարցը:
Հունվարի 5-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիության պաշտպանության տեսանկյունից կարիք կա, որպեսզի Գրելանդիան անցնի ԱՄՆ-ն տիրապետության տակ: