Հոսանքազրկումներ կլինեն Երևանի Էրեբունի վարչական շրջանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Մ.Խորենացի փողոց 30 շենք, Խորենացու փողոց 2 նրբանցքի առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 18, 24 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

13։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Մոլդովական, Թումանյան, Շամախյան, Այգեստան, Սարալանջի, Անդրանիկի, Արցախի փողոցներ և Կալինինի փողոց մասնակի:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ՀԷՑ–ում խոշոր վթարի պատճառներն ուսումնասիրող 2 հանձնաժողով է ստեղծվել. Պետրոսյան