ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ հույսեր է կապում՝ որպես թիմի հիմնական կազմի խաղացողի։ Այս մասին «Սպորտ-Էքսպրես» պարբերականին հայտնել է հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։
Ավելի վաղ «ՍԷ»-ն հայտնել էր, որ «Կրասնոդարը» հետաքրքրություն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստի նկատմամբ։
«Դեյան Ստանկովիչը հույսեր է կապում Նաիրի հետ՝ որպես հիմնական կազմի խաղացողի, որը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է»,-ասել է Կլյուևը։
Նրա խոսքով՝ ֆուտբոլիստն այս պահին պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերին։
«Նաիրը հիմա արզումային հավաքների է։ Նա պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ինչպես նաև Եվրոպա լիգայի հանդիպումներին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սա է գլխավորը, ինչ հիմա տեղի է ունենում Նաիրի հետ։ Որքանով են ճշմարիտ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին խոսակցությունները, կթողնեմ առանց մեկնաբանության»,-ասել է Կլյուևը։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին։ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։