Ֆլորիդան պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել Մադուրոյին. նահանգապետ

Նահանգապետի խոսքով` Մադուրոն ներգրավված է եղել հատկապես այդ Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ֆլորիդա նահանգը դիտարկում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է նահանգապետ Ռոն Դեսանտիսը։
«Մենք այդ հարցը շատ լրջորեն ենք դիտարկում... Հատկապես գլխավոր դատախազի գրասենյակի միջոցով հնարավոր է Նիկոլաս Մադուրոյի դեմ գործ հարուցել նահանգի մակարդակով», - ասել է Դեսանտիսը։
Ըստ «Politico» թերթի՝ նահանգապետն ասել է, որ Մադուրոն ներգրավված է եղել հատկապես Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում։ Նրա խոսքով՝ Մադուրոն իր երկրի բանտարկյալներին ազատ է արձակել և ուղարկել Ամերիկա, և նրանցից ոմանք հայտնվել են Ֆլորիդայում:
«Politico»-ն նաև նշում է, որ նահանգապետի մեկնաբանությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների ոգով են: Թերթի տվյալներով՝ եթե մեղադրանքներ առաջադրվեն, սա առաջին դեպքը չի լինի, երբ նահանգի միջոցով կլրացվեն դաշնային կառավարության իրավաբանական գործողությունները:
Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել:
Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին Ազգային ժողովում երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: