2025 թվականի ընթացքում ՀՀ ՊԵԿ–ը 14 %–ով ավելի հարկեր և տուրքեր է հավաքագրել

ՀՀ ՊԵԿ. Արխիվային լուսանկար
2025 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե են փոխանցել 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 2025 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 14 %–ով ավելի հարկեր և տուրքեր է հավաքագրել 2024–ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ից նշում են, որ 2025 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե են փոխանցել 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թ. նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14 %–ով:
«2025 թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2 %, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 99.8 %»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, կոմիտեից հայտնում են, որ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026–2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2026 թ. բյուջետային ուղերձ–բացատրագրում արտացոլված 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները։