Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուիտկոֆն ու Քուշները կմեկնեն Փարիզ՝ Ուկրաինայի դաշնակիցների հանդիպմանը

Նրանք առաջին անգամ անձամբ կմասնակցեն գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի հարցով «խաղաղության ծրագիրը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու հունվարի 6-ին սպասվող Ուկրաինայի դաշնակիցների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։
«Մենք ձգտում էինք մտերմանալ ամերիկացիների հետ և չէինք հաշտվել այն մտքի հետ, որ ԱՄՆ-ն կլքի Ուկրաինային։ Մեզ հաջողվեց հասնել Ուկրաինայի, Եվրոպայի և Ամերիկայի միջև այս մերձեցման գործընթացին»,-ասել է նա։
Պարբերականի տվյալներով՝ պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպմանը ներկա չի լինի «ակնհայտ պատճառներով»՝ նկատի ունենալով Վենեսուելայում ստեղծված իրավիճակը։
Կարևոր է Կրեմլի հանդիպումից հետո հասկանալ ԱՄՆ-ի և Կիևի աշխատանքի արդյունքները. Պեսկով