ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. «Ավատար. Կրակ և մոխիր» ֆանտաստիկ բլոքբասթերը հունվարի 3–ին համաշխարհային վարձույթում հատել է 1 միլիարդ դոլարի շեմը, հայտնում է kinobusiness.com կայքը։
Ջեյմս Քեմերոնի ֆիլմը վաթսուներորդ «միլիարդանոց» ֆիլմն է դարձել ամբողջ պատմության ընթացքում և չորրորդը՝ 2025 թվականին էկրան բարձրացած ֆիլմերի շարքում։ IMAX էկրաններն ապահովել են համաշխարհային վարձույթի 12,3%-ը (140 մլն դոլար)։ Հանգստյան օրերի արդյունքներով՝ ամբողջ եռապատման ընդհանուր հասույթը հասել է 6,35 միլիարդ դոլարի։
«Zootopia 2»-ը ցուցադրության վեցերորդ շաբաթվա ընթացքում հավաքել է 62,7 մլն դոլար՝ գրանցելով 10 տոկոսի անկում։ Միջազգային հարթակում հավաքած 1224,6 մլն դոլարը հոլիվուդյան կինոյի պատմության մեջ 6-րդ ցուցանիշն է, իսկ աշխարհում գրանցած 1588,2 մլն դոլար արդյունքը՝ 11-րդը։
Սպասվում է, որ Disney-ի սիքվելը կգերազանցի «Avengers: Endgame» բլոքբաստերին և կդառնա ընկերության ամենաեկամտաբեր հոլիվուդյան նախագիծը։
«Մեր նախնական տվյալներով՝ ռուսական «Չեբուրաշկա 2» սիքվելը հավաքել է ռեկորդային 2420 մլն ռուբլի կամ 30,95 մլն դոլար։ Սա բավարար էր միջազգային վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Առաջին ցուցադրություններից 13,2 մլն և 13,1 մլն դոլար են հավաքել ևս երկու պրեմիերաներ՝ «Բուրատինոն» և «Պրոստոկվաշինոն»»,-գրում է պարբերականը։
Չինական վարձույթի նորույթների շարքում լավագույն արդյունքներն են գրանցել «Հրե ագռավը» քրեական թրիլերը (30,55 մլն դոլար չորս օրում՝ ներառյալ նախադիտումները) և «Վերադարձ անցյալ» պատմաֆանտաստիկ էքշնը (24,4 մլն դոլար՝ նույնպես չորս օրում)։